Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան ծրագրում են կառուցել «պաշտպանական
գիծ» Ռուսաստանի ու Բելառուսի հետ սահմանին և խնդրում են Եվրամիությանը միջոցներ
հատկացնել դրա համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նամակին՝ ուղղված ԵՄ խորհուրդը
նախագահող Եվրամիության թվարկված երկրների առաջնորդներին։
Դրանում չորս երկրները միության անդամներին կոչ են արել միջոցներ հատկացնել
Մոսկվայի և Մինսկի «ռազմական սպառնալիքներից և վնասաբեր գործողություններից»
պաշտպանվելու համար:
«Ռուսաստանի և Բելառուսի հետ ԵՄ արտաքին սահմանի երկայնքով պաշտպանական
ենթակառուցվածքի համակարգի կառուցումը հրատապ կարգով կօգնի անվտանգ դարձնել ԵՄ-ն ռազմական
և հիբրիդային սպառնալիքներից»,- ասվում է նամակում։
Դրանում նաև նշվում է, որ այս համատեղ
գործողությունների մասշտաբներն ու արժեքը պահանջում են ԵՄ նպատակաուղղված
քաղաքական և ֆինանսական ջանքեր:
Նամակի հեղինակների կարծիքով՝ սահմանային սարքավորումը պետք է իրականացվի
ՆԱՏՕ-ի հետ համակարգված և դաշինքի ռազմական պահանջներին համապատասխան։
Դիվանագիտական շրջանակներից գործակալության զրուցակիցները նշել են, որ 700 կմ երկարությամբ պաշտպանական գծի կառուցման համար կպահանջվի առնվազն 2,5 միլիարդ եվրո: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը,
այդ միջոցների տրամադրման հնարավորությունը և «պաշտպանական գծի» ստեղծման հարցը
կքննարկվեն հունիսի 27-28-ին ԵՄ գագաթնաժողովում: